Բորելը հաստատել է Ուկրաինային զենքի համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին ԵՄ որոշումը
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ԵՄ ԱԳ նախարարության խորհրդի արդյունքների համաձայն, հաստատել է Եվրամիության քաղաքական որոշումը՝ Ուկրաինային զենքի համար լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Բոլոր նախարարները միակարծիք են եղել Ուկրաինային ուղղված համապարփակ աջակցությունը շարունակելու հարցում և քաղաքական որոշում են կայացրել ռազմական օգնության նոր տրանշ հատկացնելու մասին»,- հայտնել է Բորելը:
Այսպիսով, ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր ֆինանսավորումը հասել է 2,5 միլիարդ եվրոյի։ Բորելը չի նշել նոր ֆինանսավորման հատկացման կոնկրետ ժամկետներ:
Կարծիքներ