ԵՄ առաջնորդները որոշել են առաջ տանել Մակրոնի գաղափարը՝ ստեղծելու եվրոպական քաղաքական համայնք

ԵՄ առաջնորդները որոշել են առաջ տանել Մակրոնի գաղափարը՝ ստեղծելու եվրոպական քաղաքական համայնք

Հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարներն առաջին անգամ քննարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ ստեղծել Եվրոպական քաղաքական համայնք (EPC)՝ համագործակցության ձևաչափ այն երկրների հետ, որոնք դիտարկում են հեռանկարը` միանալ Եվրամիությանը։ Ինչպես հանդիպման շրջանակում լրագրողներին ասաց ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, առաջնորդները պայմանավորվել են առաջ տանել նախագիծը:

«Այսօր երեկոյան առաջնորդները առաջին և կառուցողական քննարկում են անցկացրել ձևավորվող եվրոպական քաղաքական հանրության վերաբերյալ: Նպատակն է խթանել քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը եվրոպական երկրների միջև՝ եվրոպական մայրցամաքում անվտանգության, կայունության և բարգավաճման ամրապնդման նպատակով», - նշել է նա:

Դիվանագետի խոսքով՝ «դա վերաբերում է բոլոր եվրոպական երկրներին, որոնց հետ ԵՄ-ն սերտ հարաբերություններ է պահպանում»։ «Սա բաղկացած կլինի առաջնորդների մակարդակով կանոնավոր հանդիպումներից, որոնք տարածք կստեղծեն քաղաքական քննարկումների համար և, հետևաբար, կնպաստեն փոխըմբռնմանը և ընդհանուր ռազմավարական մշակույթին: Եվրոպական խորհրդի ղեկավարն այժմ կշարունակի աշխատել այս նախագծի առաջմղման ուղղությամբ: Ֆրանսիայի և Չեխիայի հետ միասին, որը կստանձնի ԵՄ Խորհրդի նախագահությունը»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում