Մակրոնը քննադատել է Ուկրաինայի հարցում Հունգարիայի վարչապետի դիրքորոշումը

Մակրոնը քննադատել է Ուկրաինայի հարցում Հունգարիայի վարչապետի դիրքորոշումը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ուկրաինայի հարցում դուրս կգա կեցվածքի շրջանակներից և պատասխանատվություն կդրսևորի։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության և Կիևին ֆինանսական օգնություն հատկացնելու վերաբերյալ Հունգարիայի կառավարության ղեկավարի բացասական դիրքորոշման համատեքստում, նրա խոսքը մեջբերում է «Reuters» գործակալությունը։

Մակրոնի խոսքով ՝ հաջորդ մի քանի ամիսները վճռորոշ կլինեն ինչպես Հունգարիայի, այնպես էլ Եվրամիության համար:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Վիկտոր Օրբանին չի կարելի թույլ տալ ԵՄ-ին պատանդ վերցնել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում