Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ երկխոսությունը վերսկսելու պատրաստակամության մասին

Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ երկխոսությունը վերսկսելու պատրաստակամության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսմանը:

Մակրոնն այս մասին հայտարարել է ԵՄ գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։

«Եթե նախագահ Պուտինը լուրջ առաջարկներ ունի և պատրաստ է վերսկսել երկխոսությունը, որը թույլ կտա հասնել խաղաղ կարգավորման ՝ միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ, Ֆրանսիան միշտ կլինի այն տերությունը, որը կաջակցի և ջանք չի խնայի արդյունքի հասնելու համար։ Իմ հեռախոսահամարը չի փոխվել»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ երկու առաջնորդների երկխոսությունը շարունակվել է 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո։

Դեկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլասիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության վերսկսմանը, սակայն ֆրանսիական կողմն է, որ դադարեցրել է շփումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում