Հայ սամբիստներն արդեն 20 մեդալ են նվաճել երիտասարդական առաջնությանը

Հայ սամբիստներն արդեն 20 մեդալ են նվաճել երիտասարդական առաջնությանը

Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը հայ սամբիստներին հաջողվել է նվաճել երեք բրոնզե մեդալ:

Մնացականյան Արփինե - 50 կգ /բրոնզ/

Նիկոյան Մեսրոպ - 64 կգ /բրոնզ/

Հարությունյան Գոռ - 88 կգ/բրոնզ/

Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Այսպիսով, հայ սամբիստները Աշխարհի 2022թ. Երիտասարդական առաջնության ընթացքում նվաճել են 20 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 17 բրոնզ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում