«Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի պահանջը, ի՞նչ կարող է դրան հետևել». (տեսանյութ)
«Առաջին լրատվական»-ի հետ տեսակապի միջոցով պատասխանելով հետևյալ հարցին, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանել է. «Կարծում եմ՝ դատարանի որոշումն առանցքային կարևորություն ունի, որովհետև այն իրավաբանորեն պարտադիր է: Դատարանի նախագահը շեշտեց, որ դատարանի որոշումն առաջացնում է իրավաբանական պարտավորություն և փաստացի ստացվում է, որ բացի եռակողմ համաձայնության շրջանակներում ստանձնած պատավորությունից, Ադրբեջանն ունի ևս մեկ հստակ իրավաբանական պարտավորություն՝ արդեն դատարանի որոշմամբ ամրագրված»:
Հարցին՝ եթե Ադրբեջանը չկատարի դատարանի պահանջը, ի՞նչ կարող է դրան հետևել, Եղիշե Կիրակոսյանը պատասխանել է. «Չեմ կարծում դա լավ արձագանք կունենա միջազգային հանրության կողմից, որովհետև արդեն գործ ունենք մեկ այլ հարթության հետ, և Ադրբեջանի կողմից այդ որոշումը չկատարելն առաջացնելու է առանվազն իրենց երկրի հեղինակության խնդիր և լրացուցիչ բարդություններ: Բնական է, հայկական կողմը պետք է ամեն ինչ անի՝ ադրբեջանական կողմին և միջազգային հանրությանն անընդհատ հիշեցնելու իրենց պարտավորության մասին: Ամեն դեպքում, չեմ կարծում՝ Ադրբեջանի շահերից է բխելու այդ որոշումը չկատարելը»:
Խոսելով դատարանի որոշումը կատարելու ժամկետների մասին՝ Կիրակոսյանն ասել է. «Ժամկետներ կոնկրետ չունենք այս պահի դրությամբ, բայց դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հենց որոշումը հրապարակելու պահից»:
Մանրամասն տեսանյութում.
Կարծիքներ