Պետդեպը հաստատել է ԱՄՆ երկրորդ քաղաքացու մահը Ուկրաինայում
ԱՄՆ Պետական դեպարտամենտը հաստատել է Ուկրաինայի մարտերում Միացյալ Նահանգների արդեն երկրորդ քաղաքացու՝ կամավորական Սթիվեն Զաբելսկու զոհվելու փաստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «Ալ Արաբիա»-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի խոսնակի մեկնաբանությունը CNN-ին:
«Մենք հաստատում ենք ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Զաբելսկիի մահը Ուկրաինայում: Մենք կապի մեջ ենք նրա ընտանիքի հետ և տրամադրել ենք հյուպատոսական անհրաժեշտ աջակցություն: Այս դժվարին պահին ընտանիքի հանդեպ հարգանքից ելնելով՝ ավելին չենք կարող ասել», - հայտարարել է Պետդեպի խոսնակը:
Ավելի վաղ «Վաշինգտոն փոստ»-ը գրել էր, որ 52-ամյա Սթիվեն Զաբելսկին զոհվել է Ուկրաինայի մարտերում մայիսի 15-ին: Դրանից երկու շաբաթ առաջ՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ, զոհվել էր Ամերիկայի մեկ այլ քաղաքացի՝ ԱՄՆ ծովային հետևակի վետերան, 22-ամյա Վիլլի Քենսըլը:
Կարծիքներ