Նոր Նորքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ կան տուժածներ

Նոր Նորքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ կան տուժածներ

Երեկ կեսգիշերին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում, ավտովթար է տեղի ունեցել․ կան տուժածներ։

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի լրատվության բաժնից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Շոպրոնի փողոցի և Շոպրոնի 3-րդ նրբանցքի խաչմերուկի մոտակայքում Nissan Skyline-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Nissan Tiida-ին, այնուհետև կայանած բեռնատարին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Nissan Skyline-ի ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում