Ադրբեջանը կեղծ լրատվական էջեր է ստեղծում. ՊՈԱԿ-ը կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրատվությանը
Ադրբեջանցիները տարբեր սոցիալական ցանցերում սկսել են կեղծ էջեր ստեղծել` հայկական կողմի շրջանում խուճապ տարածելու համար: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Ադրբեջանցիները սկսել են կեղծ լրատվական էջեր ստեղծել տարբեր սոցցանցերում, ինչ-որ պահից այդ էջերը սկսելու են խուճապ տարածել, հորդորում եմ հետևել միայն այն լրատվական էջերին, որոնք նոր չեն, կամ հետևել եք մինչև պատերազմական գործողությունները»,- գրել է Մովսիսյանը:
Կարծիքներ