Կադիրովը խնդրանքով դիմել է Պուտինին

Կադիրովը խնդրանքով դիմել է Պուտինին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Բախմուտում ռուսական «Վագների» դիրքերը հանձնել չեչենական «Ախմատ» գումարտակին: Տեքստը հրապարակվել է նրա Տելեգրամ ալիքում։ 

Կադիրովը նշել է, որ դիմումն արդեն ուղարկվել է։ Նա Պուտինին խնդրել է հանձնարարել ՊՆ նախարարին և Ազգային գվարդիայի տնօրենին հրամաններ տալ՝ «Ախմատի»-ի ստորաբաժանումները դուրս բերելու այլ ուղղություններից և դրանք վերատեղակայել Բախմուտում՝ ստանձնելու «Վագների» դիրքերը։ 

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ իր զինյալները պատրաստ են Բախմուտում զբաղեցրած դիրքերը հանձնել Չեչնիայի ղեկավարի անմիջական ենթակայության տակ գործող «Ախմատ» գումարտակին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում