Աշխարհի գավաթ. Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակիչում պարտվեց իրանցի Մամին Տաբատաբաեին։
Արագ խաղի երկրորդ պարտիայում հայ գրոսմայստերը սեւերով պարտություն կրեց 47–րդ քայլում։ Արագ խաղի առաջին պարտիան սպիտակ ֆիգուրներով 49-րդ քայլում ավարտել էր ոչ ոքի։
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։
Կարծիքներ