Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում

Մայիսի 20-26-ը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում տեղի է ունենում գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը:
Մայիսի 24-ին ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը 10մ, մեծահասակ աղջիկների պայքարում խոցելով 575 միավոր, 70 մասնակցից 5-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ: Եզրափակիչ են անցնում լավագույն 8 մասնակիցները: Էլմիրան իր դիրքերն ամուր պահելով ավարտեց իր կրակը 5-րդ հորիզոնականով՝ խոցելով 157.0 միավոր:
Նշենք նաև, որ մայիսի 22-ին հրացան ձևի մարզիկ Հայկ Բաբայանը 10մ, երիտասարդ տղաների պայքարում խոցելով 623.6 միավոր 66 մասնակցից 5-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ, որտեղ խոցելով 162.7 միավոր ավարտեց իր կրակը 6-րդ հորիզոնականով:
Մայիսի 26-ին ունենք ևս մեկ վարժություն , որից հետո կուղարկենք ամբողջական արդյունքները:
Կարծիքներ