Վրաստանում կորոնավիրուսի հնդկական շտամը դեռ հաստատված չէ, ընթանում են հետազոտություններ. Գամկրելիձե
Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամկրելիձեի հայտարարության` հնարավոր է, որ տարբեր երկրներում բրիտանական շտամը փոխարինվի հնդկականով: Հաղորդում է 1tv.ge-ն։
Նրա խոսքերով՝ բոլոր շտամների վերաբերյալ դիտարկումներ են ընթանում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից: Ըստ Գամկրելիձեի՝ Վրաստանում կորոնավիրուսի հնդկական շտամը դեռ լաբորատոր հաստատված չէ:
«Ինչպես գիտեք, այլ շտամներ արդեն հայտնվել են եվրոպական տարբեր երկրներում ՝ հարավաֆրիկյան, բրազիլական, այդ թվում՝ հնդկական: «Հելսմետրիկի» (Առողջության չափումների ինստիտուտ) կանխատեսումներով՝ հնարավոր է, որ բրիտանական շտամը աստիճանաբար փոխարինվի հնդկականով, հետևաբար՝ այս բոլոր շտամներն այսօր վերահսկվում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից, մասնավորապես՝ Լուգարի լաբորատորիայում: Մենք կարող ենք նույնականացնել այս շտամները ինչպես փիսիարտեխնոլոգիաների, այնպես էլ գենոմի հաջորդականության միջոցով: Հնդկական շտամը երկրում դեռ լաբորատոր հաստատված չէ, չնայած ուսումնասիրությունները շարունակվում են: Սա մեր ամենօրյա առարկան է, այսօր կարող է լինել որոշակի հետազոտություն հնդկական շտամի վերաբերյալ, վաղը՝ քիչ կամ շատ: Հենց որոշվի, և եթե դա տեղի ունենա, մենք համապատասխանաբար հայտարարություն կանենք: Այսօր լաբորատորիայում հայտնաբերված հիմնական բանը բրիտանական շտամն է»,- հայտարարել է Ամիրան Գամկրելիձեն:
Կարծիքներ