Կորոնավիրուսի համավարակը կարող է ավարտվել երկու տարվա ընթացքում. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի համավարակը կարող է ավարտվել երկու տարվա ընթացքում: Առողջապահության ոլորտի ղեկավարն այս մասին տեղեկացրել է Ժնևում կայացած ելույթի ժամանակ՝ գրում է BBC-ն:
ԱՀԿ-ի հավաստմամբ, 1918-ին բռնկված իսպանական գրիպը հնարավոր է եղել հաղթահարել երկու տարում: Գեբրեյեսուսը նշել է, որ այսօրվա տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր կլինի վարակը հաղթահարել ավելի կարճ ժամանակում:
Հիշեցնենք, որ 1918-ի իսպանական գրիպից մահացել էր 50 մլն մարդ: Իսկ կորոնավիրուսի համավարակը խլել է առնվազն 800 հազար մարդու կյանք:
Կարծիքներ