Վարազդատ Ավետիսյանը կգլխավորի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը

Վարազդատ Ավետիսյանը կգլխավորի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարազդատ Ավետիսյանը, որը նախկինում արդեն գլխավորել է Հայաստանի մինչև 19 և 17 տարեկանների հավաքականները: Նախկին գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հետ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ, տեղեկացնում են ՀՖՖ-ից:

Հայաստանի Մ-19 հավաքականը, Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ, կպատրաստվի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության՝ նոյեմբերին Խորվաթիայում կայանալիք ընտրական մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները:

Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 18-ից 22-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Ռաֆայել Մանասյան – «Արարատ-Արմենիա»

Անդրանիկ Մարտիրոսյան – «Ուրարտու»

Գոռ Մատինյան – «Ակադեմիա»

Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»

Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»

Հովհաննես Գևորգյան – «Շիրակ»

Գոռ Առաքելյան – «Արարատ-Արմենիա»

Յուրի Մարտիրոսյան – «Վեստ Արմենիա»

Ռուբեն Աբրահամյան – «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Տիմուր Ասոյան – ԲԿՄԱ (Ռուսաստան)

Պավել Գորելով – «Ռոստով» (Ռուսաստան)

Նարեկ Մանուկյան – «Կալուգա» (Ռուսաստան)

Կարեն Գալստան – «Ուրարտու»

Վահրամ Մախսուդյան – «Արարատ-Արմենիա»

Համլետ Սարգսյան – «Ուրարտու»

Սպարտակ Հայրապետյան – «Արարատ-Արմենիա»

Հարություն Ասատրյան – «Փյունիկ»

Տիգրան Սարգսյան – «Փյունիկ»

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Միսակ Հակոբյան – «Արարատ-Արմենիա»

Լևոն Վարդանյան – ԲԿՄԱ

Համլետ Մինասյան – ԲԿՄԱ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում