Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Թրամփի վարչակազմի նախկին 28 պաշտոնյաների նկատմամբ
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ նախկին վարչակազմի 28 անդամների, այդ թվում՝ երկրի նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի նկատմամբ՝ փոխանցում է Tasnim գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն որոշել է պատժամիջոցներ սահմանել «նրանց նկատմամբ, ովքեր կոպտորեն խախտել են Չինաստանի ինքնիշխանությունը և պատասխանատու են եղել Չինաստանին առնչվող հարցերում ԱՄՆ-ի նման քայլերի համար»:
Չինաստանի «սև ցուցակում» են հայտնվել Թրամփի՝ առևտրի գծով նախկին խոհրդականը, ազգային անվտանգության նախկին խորհրդականը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը և այլոք:
Որոշման համաձայն՝ այս անձանց և նրանց ընտանիքների անդամներին արգելվում է մուտք գործել Չինաստան, Հոնկոնգ և Մակաո: Նրանց նաև արգելված է գործարքներ կնքել Չինաստանի, չինական ընկերությունների կամ հաստատությունների հետ:
Կարծիքներ