Արցախ. տարբեր համայնքներում կիրականացվեն պայթուցիկների և զինատեսակների վնասազերծման աշխատանքներ
Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերված պայթուցիկ առարկաների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Ճարտար քաղաքներում, Մարտունու շրջանի Ծովատեղ և Կոլխոզաշեն գյուղերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Ծառայությունը միաժամանակ հորդորում է պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ, քանի որ սակրավորներն են աշխատում:
Կարծիքներ