ԿԲ նախագահն Արմեն Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել գնաճի շուրջ իրավիճակի վերաբերյալ

ԿԲ նախագահն Արմեն Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել գնաճի շուրջ իրավիճակի վերաբերյալ

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Կենտրոնական բանկի նախագահը տեղեկություններ է ներկայացրել գնաճի շուրջ իրավիճակի և ֆինանսական համակարգի բնականոն գործունեության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության վերաբերյալ:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձությունների և մեր երկրի տնտեսության վրա դրանց հնարավոր ազդեցությունների շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում