Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետի ղեկավարած պատվիրակությանը

Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետի ղեկավարած պատվիրակությանը

Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետ Րորի Դոմմիի ղեկավարած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումը:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայր ունենալուն:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացի ընթացքին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում