Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությունը բաց ձևաչափով կանցկացվի

Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությունը բաց ձևաչափով կանցկացվի

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությունը կանցկացվի բաց ձևաչափով՝ պահպանելով բոլոր սանիտարական միջոցառումները: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է դերասանի պաշտոնական ներկայացուցիչ և ընկեր Արթուր Սողոմոնյանը:

«Արարողությունը բաց է լինելու: Սակայն կպահպանվեն նախազգուշական բոլոր միջոցառումները: Այդ իսկ պատճառով խնդրանք երկրպագուներին՝ եկե՛ք դիմակներով»,- ասել է Սողոմոնյանը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին:  

Հիշեցնենք, որ դերասանը կյանքից հեռացել է շաբաթ 85 տարեկան հասակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում