Մեկնարկել է Ֆիրդուս թաղամասի վերակառուցման ծրագիրը

Մեկնարկել է Ֆիրդուս թաղամասի վերակառուցման ծրագիրը

Հուլիսի 30-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը աշխատանքային շրջայց է կատարել Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Արդեն տրվել է Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցման ծրագրի իրականացման մեկնարկը, և ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով փոխվարչապետի պաշտոնակատարը շրջել է թաղամասում: Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ծրագրերը: Տիգրան Ավինյանը ծանոթացել է ապագա շենքերի մանրակերտներին, տեղում հետևել աշխատանքներին, ինչպես նաև զրուցել թաղամասի բնակիչների հետ:

Շրջայցի ընթացքում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին ուղեկցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում