ՇՎՏՄ-ն կասեցումներ է իրականացրել Գյումրիում
Այսօր՝ սեպտեմբերիի 9-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը(ՇՎՏՄ)-ն պարետատան որոշմամբ կասեցման գործընթաց է իրականացրել Գյումրիում: 24 ժամով կասեցվել են գազալցակայանների և շինանյութի ու հագուստի մանրածախ առևտրի կետերի գործունեությունը:
Նշված տնտեսավարողների մոտ ավելի վաղ տեղի ունեցած մշտադիտարկման արդյունքում տեսչական մարմինը արձանագրել էր թերություններ՝ կապված ջերմաչափման գրանցամատյանների և փակ աղբամանների հետ: Որոշ տնտեսավարողների գործունեության վայրերում աշխատակիցները սպասարկել են առանց դիմակների:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Կարծիքներ