Մինսկի խումբը նպատակ ունի՝ հասնելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը. Հայտարարություն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նպատակ ունեն՝ հասնելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը և հնարավորինս արագ, առանց նախապայմանների բանակցությունների վերսկսմանը։
Այս մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լը Դրիանի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցներից հետո տարածած հայտարարությունում, հայտնում է ТАСС-ը։ «Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, անկողմնակալ դերակատարություն կունենա ռազմական գործողությունների դադարեցման ու առանց նախապայմանների ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ