Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից բռնագանձել 12 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար

Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից բռնագանձել 12 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Ալբերտի Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից` կնոջից՝ Էլիզաբեթ Պետրոսյանից, Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանից, Կարեն Հակոբյանի կնոջից, դստրերից և Վահե Հակոբյանի ծնողներից  հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

9 անշարժ գույք.3 տրանսպորտային միջոց.1 իրավաբանական անձանցում մասնակցություն.4 փոխառության պահանջի իրավունք՝ ընդհանուր 122 միլիոն 614 հազար դրամի չափով.2 պարտատոմս՝ ընդհանուր 741 հազար ԱՄՆ դոլար արժեքով.2 ավանդ՝ ընդհանուր 240 հազար ԱՄՆ դոլարի չափով.4 միլիարդ 524 միլիոն 816 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.2 միլիարդ 814 միլիոն 926 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում