Լա Լիգայի ամենաթանկ խաղացողների հնգյակում ընդգրկված են միայն Ռեալի խաղացողները. Transfermarkt

Լա Լիգայի ամենաթանկ խաղացողների հնգյակում ընդգրկված են միայն Ռեալի խաղացողները. Transfermarkt

Transfermarkt ինտերնետ պորտալը ներկայացրել է իսպանական Պրիմերայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը՝ հունիսյան թարմացման արդյունքներով։

Վարկանիշի առաջատարը Մադրիդի «Ռեալի» կիսպպաշտպան Վինիսիուս Ժունիորն է (180 մլն եվրո): Երկրորդ տեղում է «սերուցքայինների» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը (180 մլն եվրո): Լավագույն եռյակը եզրափակում է Արքայական ակումբի կենտրոնական կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն (120 մլն եվրո)։

Լա լիգայի ամենաթանկ խաղացողների տասնյակը.

Վինիսիուս Ժունիոր («Ռեալ») – 180 միլիոն եվրո.
Ջուդ Բելինգհեմ («Ռեալ») – 180 միլիոն եվրո.
Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ») – 120 միլիոն եվրո.
Ռոդրիգո Գոես («Ռեալ») – 110 միլիոն եվրո.
Օրելիեն Չուամենի («Ռեալ») – 100 միլիոն եվրո.
Էդուարդո Կամավինգա («Ռեալ») – 100 միլիոն եվրո.
Լամին Յամալ («Բարսելոնա») – 90 մլն եվրո.
Գավի («Բարսելոնա») — 90 միլիոն եվրո.
Պեդրի («Բարսելոնա») — 80 միլիոն եվրո.
Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա») – 70 միլիոն եվրո.

Հետևեք մեզ նաև Տելեգրամում