Պատգամավոր Ծովինար Վարդանյանը նախօրեին ջերմել է, այսօր՝ կորոնավիրուսի թեստ հանձնել. News.am

Պատգամավոր Ծովինար Վարդանյանը նախօրեին ջերմել է, այսօր՝ կորոնավիրուսի թեստ հանձնել. News.am

Կորոնավիրուսի թեստ է հանձնել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը, սակայն թեստի պատասխանը դեռ չկա։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը։

Արդեն տեղեկացրել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Մեզ հետ զրույցում Ծովինար Վարդանյանն ասաց, որ քիչ առաջ է թեստ հանձնել և պատասխանը, բնականաբար, դեռ չունի։ Պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ են ախտանիշները ի հայտ եկել. և ի՞նչ ախտանիշներ է ունեցել։

Ծովինար Վարդանյանն ասաց, որ երեկ ջերմել է և որոշել է թեստավորվել։

«Երեկ, քանի որ զգացի՝ ջերմում եմ, դրա համար այսօր չեկա և գնացի թեստ հանձնեցի»,- ասաց Ծովինար Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսով վարակվելու մասին ֆեյսբուքյան իր էջում՝ երեկ տեղեկացրել էր նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։ Այսօր էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ և իր նախաձեռնությամբ ինքնամեկուսացել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում