Կոլումբիայի հանքի պայթյունի հետևանքով 15 մարդ անհետ կորել է

Կոլումբիայի հանքի պայթյունի հետևանքով 15 մարդ անհետ կորել է

Կոլումբիայի Բոյակա դեպարտամենտի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 15 հանքափոր անհետ կորել է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը Twitter-ում հայտնել է հանքարդյունաբերության ազգային գործակալությունը։

«Գործակալությունը հայտնում է, որ արտակարգ դեպք է գրանցվել Բոյաչի Լա Չապա հանքավայրում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, և 15 մարդ անհետ կորել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում են փրկարարները, ոստիկաններն ու հրշեջները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում