Միջոցառում՝ նվիրված Հաղթանակի եւ խաղաղության տոնին

Միջոցառում՝ նվիրված Հաղթանակի եւ խաղաղության տոնին

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է  «Հաղթանակ» զբոսայգի:

 ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:

Այնուհետև տեղի է ունեցել տոնական քայլերթ, որից հետո Նիկոլ Փաշինյանը մոտեցել է «Հաղթանակ» զբոսայգի ժամանած վետերաններին ու ազատամարտիկներին՝ շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ  և մաղթել առողջություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում