Կլիմայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացը կայցելի Մեքսիկա և Մեծ Բրիտանիա
ԱՄՆ նախագահի՝ կլիմայի հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քերին երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Մեքսիկա և Մեծ Բրիտանիա՝ համապատասխան թեմաների շուրջ խորհրդակցություններին մասնակցելու համար: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի կիրակի օրը տարածած հայտարարության մեջ:
Փաստաթղթի համաձայն՝ Քերին կշփվի պաշտոնյաների և մասնավոր սեկտորի ղեկավարների հետ: Քննարկման հիմնական թեման լինելու է «կլիմայի ճգնաժամի հաղթահարումը»: Հոկտեմբերի 18-ին հատուկ բանագնացը կմեկնի Մեխիկո և Պալենկե, իսկ հոկտեմբերի 19-ին՝ Լոնդոն:
Կարծիքներ