Մետրոպոլիտենի ոստիկանները 18-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 2-ին: Ժամը 17.45-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանից նրանք բերման ենթարկեցին Արմավիրի մարզի Մերձավան համայնքի բնակիչ, 18-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կանաչավուն զանգվածով փաթեթ: Ըստ նրա` հայտնաբերվածը թմրանյութ է` իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ