Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած մոտ յոթ բալանոց երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 79-ի։ Տուժածների թիվը 962 է։ Հիշեցնենք, որ երկրաշարժը տեղի էր ունեցել Էգեյան ծովում, հոկտեմբերի 30-ին՝ Իզմիր քաղաքի մոտ։ Այն գնահատվել է 6,9 բալ։
Փլուզվել է 20 շինություն։ Երկրաշարժը զգացվել է նաեւ հունական Սամոս կղզում, որտեղ երկու մարդ զոհվել է քսանը՝ վիրավորվել։
Կարծիքներ