Բայդենը խոստովանել է, որ Թրամփի հետ բանավեճի երեկոն իր համար լավ չի անցել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր հեռուստաբանավեճի երեկոն ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ լավ չի անցել իր համար։
«Ես այնքան էլ լավ երեկո չեմ անցկացրել, բայց ոչ էլ Թրամփը»,- նախագահի խոսքերն է մեջբերել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Միաժամանակ Բայդենը խոստացել է, որ կհաղթի առաջիկա ընտրություններում։
Հունիսի 27-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում տեղի ունեցավ ԱՄՆ պատմության մեջ առաջին հեռուստաբանավեճը ներկայիս և նախկին նախագահի միջև։
Բացի այդ, առաջին անգամ հեռուստաբանավեճեր անցկացվեցին հունիսին՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից չորս ամիս առաջ։ Բայդենին և Թրամփին արգելվել է ուենալ նախկին ելույթների տեքստեր:
Քաղաքական գործիչների խոսափողներն անջատված են եղելայնքան ժամանակ, մինչև նրանց չեն խնդրել խոսել:
CNN-ը հայտնել է, որ Բայդենի ելույթը խուճապ է առաջացրել Դեմոկրատական կուսակցության շարքերում, իսկ NBC-ն այն որակել է որպես դեմոկրատների «կոլեկտիվ ինքնասպանություն»։
Newsweek ամսագիրը հաղթանակ է շնորհել Թրամփին. ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը խոստովանել է, որ Բայդենը թույլ է սկսել իր բանավեճը։
Կարծիքներ