ԱԺ-ն կորոնավիրուսի հետ կապված մասնագետների առաջարկները հավաքագրում է և փոխացում պարետատուն
Հայաստանում մասնագետներն գրեթե ամբողջությամբ ներգրավված են առողջապահական համակարգում։ Ինչպես տեղեկացնում է, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե Հայաստանում կորոնավիրուսային համավարակի պայմաններում որքանո՞վ է հաշվի առնվում մասնագիտական հանրույթի կարծիքը:
«Բնականաբար, այդ միասնական համակարգի մաս են կազմում: Մենք մի քանի այդպիսի քննարկումներ նախաձեռնել ենք: Մասնավորապես, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի աջակցությամբ պայմանավորվել ենք, որ հանձնաժողովը հավաքագրի առաջարկները և դրանք փոխանցի պարետատուն»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծեց, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների մասին չկա որևէ նորություն, ամբողջ տեղեկությունը բաց է, թե ինչ է պետք անել չվարակվելու համար:
«Մեր մասնագետներն ամբողջ ծավալով ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարում: Հիմա գիտեք, որ օտարերկրյա բժիշկներ և մասնագետներ են գալիս, սփյուռքի ներկայացուցիչների հետ ենք պարբերաբար քննարկումներ ունենում։
Մենք այսօր չունենք խնդիր պատկերացում կազմելու, թե ինչ է պետք անել արդյունքի հասնելու համար: Մենք ունենք խնդիր կանոնները պահպանելու տեսակետից»,- եզրափակեց Փաշինյանը։
Կարծիքներ