Իրանի զանգվածային այս հարձակումը հետևանքներ կունենա. Իսրայելի ՊԲ
Իրանի զանգվածային այս հարձակումը հետևանքներ կունենա, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։
Ըստ հաղորդագրության ՝ իսրայելցիները կարող են լքել իրենց ապաստարանները։ Լրացուցիչ սպառնալիքներ չեն նախանշվում։
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կես ժամում Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 400 հրթիռ տարբեր թիրախներով, այդ թվում` ավիաբազա, նավթամշակման օբյեկտ, օդանավակայան, F35 ինքնաթիռներ և այլն։
Fars գործակալությունն էլ հայտնում է, որ իրանական հրթիռների առնվազն 80%-ը խոցել է նախանշված թիրախները։
Կարծիքներ