Շուրջ 20 մեքենայից կողային հայելիներ էր գողացել․ Մարաշի քրեական հետախույզների բացահայտումը
Ոստիկանության Մարաշի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Բաբաջանյան փողոցի 31-ամյա մի բնակիչ գողություններ է անում:
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո օգոստոսի 21-ին կասկածվողը Բեյրութի փողոցից, իր վարած «Շկոդա» մակնիշի տաքսի մեքենայով, բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Կասկածյալի մեքենայից հայտնաբերվել են մոտ 50 տարբեր մակնիշի մեքենաների կողային հայելիներ:
Պարզվել է, որ նա հուլիսից օգոստոս ամիսը Երևանի տարբեր վարչական շրջաններում երկու տասնյակից ավելի մեքենաներից գողություններ է արել:
Գողոնն առգրավված է;
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ