Լևոն Արոնյանը առաջատարների թվում է. Airthings Masters մրցաշար

Լևոն Արոնյանը առաջատարների թվում է. Airthings Masters մրցաշար

Այսօր մեկնարկեց առցանց անցկացվող արագ շախմատի Airthings Masters մրցաշարը, որին մասնակցում են 12 գրոսմայստեր, այդ թվում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը:

Արդեն կայացել են առաջին չորս տուրերը: Լևոն Արոնյանը մեկնարկային պարտիայում ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, իսկ երկրորդում հաղթել է Անիշ Գիրիին: Երրորդ-չորրորդ տուրերում Ալեքսանդր Գրիշչուկի և Հիկարու Նակամուրայի հետ նա հաշտություն է կնքել:

Լևոն Արոնյանը վաստակելով 2,5 միավոր, այժմ չորս այլ շախմատիստների հետ բաժանում է 1-5-րդ տեղերը: Վաղը նա կհանդիպի Յան Նեպոմնյաշչու (2 միավոր), Մաքսիմ Վաշյե Լագրավի (1,5) և Վեսլի Սոյի (2,5) հետ:

Հիշեցնենք, որ շախմատիստները նախ շրջանաձև մրցաշարով կպարզեն ութ լավագույններին, որոնք հետո «նոկաուտ» մրցակարգով կորոշեն հաղթողին: Մրցաշարը կավարտվի 2021թ հունվարի 3-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում