Հայտնի է Դոնբասում գտնվող ուկրաինացի գերիների թիվը
Այս պահին Դոնբասում շուրջ 8 հազար ուկրաինացի ռազմագերի կա։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ-ում ԼԺՀ-ի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
Նա նշել է, որ ԴԺՀ-ի տարածքում ավելի շատ գերիներ կան, քան ԼԺՀ-ում։
«Ամեն օր շուրջ 100 մարդ է ավելանում», - «Սոլովյով Live» հաղորդման եթերում ասել է Միրոշնիկը և վստահեցրել, որ զոհված ու գերեվարված ուկրաինացի զինվորականների թիվը միայն աճելու է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է ՌԴ գերիներին «վաղը ևեթ» փոխանակել ուկրաինացի գերիների հետ։ Նա նշել էր, որ պետք է ակտիվացնել փոխանակման գործընթացն ու մեծ թվով պետություններ ներգրավել։
Գերիների առաջին փոխանակումը տեղի ունեցավ մարտի 21-ին, երբ Ռուսաստանը Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովին փոխանակեց 9 ռուսաստանցու հետ։ Մեկ ամիս անց` մարտի 24-ին, Մոսկվան ու Կիևը գերիներ փոխանակեցին «տասը տասի դիմաց» սխեմայով։ Ամենաշատ թվով փոխանակում գրանցվեց ապրիլի 5-ին` «86-ը 86-ի դիմաց» բանաձևով։
Կարծիքներ