Արգենտինայում գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ
Բուենոս Այրես նահանգում գտնվող Օլավարիա քաղաքի մոտ գնացքը ռելսերից դուրս է եկել, տուժել է ավելի քան 20 մարդ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է քաղաքապետ Էզեկիել Գալլին։
«Այսօր հիվանդանոցում բուժօգնություն է ստացել 21 մարդ»,- գրել է նա Twitter-ում։
Քաղաքապետի խոսքով՝ տուժածների թվում կան երեխաներ, որոնք արդեն դուրս են գրվել։ Մեկ տղամարդ շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։
Գնացքը Բուենոս Այրեսից ուղեւորվում էր Բաիա Բլանկա նավահանգստային քաղաք։ Տեղի իշխանությունները կարծում են, որ վթարի պատճառ կարող են լինել անձրեւները, որոնք քայքայել են երկաթուղային գծերի տակ գտնվող թումբը։
Կարծիքներ