Գվատեմալայում ժայթքել է Ֆուեգո հրաբուխը
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքումը, որը տեւել է մոտ 26 ժամ, ավարտվել է երեքշաբթի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Սեյսմոլոգիայի, հրաբխագիտության, օդերևութաբանության և հիդրոլոգիայի ազգային ինստիտուտի հրապարակային հայտարարության մեջ։
«Վերջին ժամերին հրաբխի փոփոխությունները վկայում են ժայթքման ավարտի մասին»,- ասվում է փաստաթղթում։ Բնակչության շրջանում ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Փորձագետները չեն բացառում, որ մոխրի թույլ կամ չափավոր արտանետումները և լավայի արտահոսքերը որոշ ժամանակ կշարունակվեն։ Ավելի վաղ հրաբխի մոտակայքում պոտենցիալ խոցելի տարածքներից փրկարարները տարհանել էին մոտ 400 մարդու։
Կարծիքներ