ԵՄ ներմուծման ընթացակարգերում փոփոխություններ են կատարվել

ԵՄ ներմուծման ընթացակարգերում փոփոխություններ են կատարվել

ԵՄ ներմուծման ընթացակարգերում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն 2025 թվականի ապրիլի 1-ից։

Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Մասնավորապես, 2025 թվականի ապրիլի 1-ից Եվրամիության մաքսային նախաժամանման ապահովության և անվտանգության համակարգը՝ «Ներմուծման վերահսկման համակարգ 2», երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրողներից կպահանջի տրամադրել տվյալներ ԵՄ երկրներ ուղարկվող կամ դրանց տարածքով անցնող ապրանքների մասին՝ մինչև դրանց ժամանումը՝ «Մուտքի ամփոփիչ հայտարարագիր» փաստաթղթի միջոցով:

 

Տնտեսվարողները, որոնք պատրաստ չեն լինի մինչև նշված ամսաթիվը, պետք է դիմեն ԵՄ անդամ պետության Ազգային սպասարկման գրասենյակ (National Service Desk), որտեղ գրանցվել և ստացել են իրենց «EORI» համարը, որ պահանջեն տեղակայման պատուհան (Deployment window)՝ մինչև 2025 թվականի մարտի 1-ը: Տեղակայման պատուհանները տրվում են միայն դիմումի հիման վրա:

 

Ամբողջական տեղեկատվական փաթեթը կարելի է ներբեռնել հետևյալ հղմամբ։

 

Եվրոպական հանձնաժողովը կազմակերպում է ամենամսյա վեբինարներ (անգլերեն), որտեղ տնտեսվարողները կարող են բարձրացնել հարցադրումներ ICS2-ի գործառնական և տեխնիկական խնդիրների վերաբերյալ:

 

Հաջորդ վեբինարը նախատեսված է մարտի 5-ին, իսկ մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ։

Բացի այդ, հանձնաժողովը կարող է կազմակերպել երկրի կամ տարածաշրջանի համար հատուկ ICS2 վեբինարներ՝ համաձայն հայցի:

ICS2-ի պահանջները վերաբերում են նաև փոստային և էքսպրես փոխադրողներին, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են լոգիստիկ մատակարարները: Որոշակի հանգամանքներում ԵՄ-ում հաստատված վերջնական բեռն ստացողները նույնպես պետք է ներկայացնեն ENS-ի տվյալները ICS2-ին: Ապահովության և անվտանգության տվյալների նմանատիպ պահանջներն արդեն ուժի մեջ են օդային, ծովային և ներքին ջրային բեռների փոխադրումների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում