Էստոնիան ԵՀ-ին առաջարկություններ է ներկայացրել պատժամիջոցների ութերորդ փաթեթի համար
Էստոնիան Եվրահանձնաժողովին առաջարկություններ Է ներկայացրել հակառուսական պատժամիջոցների ութերորդ փաթեթի համար. դրանք վերաբերում են Էներգետիկային, առեւտրին, Swift համակարգից հետագա սահմանափակումներին, ինչպես նաեւ մեծ թվով մարդկանց ու կազմակերպությունների «ստոպ-թերթիկում» ներառելուն: Այդ մասին գերմանական Welt հրատարակությանը տված հարցազրույցում պատմել Է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք, համենայն դեպս, ցանկանում ենք, որպեսզի դա որքան կարելի Է ավելի շուտ տեղի ունենա»,- ասել Է Ռեյնսալուն, պատասխանելով հրատարակության այն հարցին, թե երբ կարելի Է սպասել հակառուսական պատժամիջոցների ութերորդ փաթեթին: Նրա կարծիքով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թեեւ աշխատում են, «բայց դրանք բավարար չեն»:
Ուկրաինայի ապառազմականացման ու դենացիֆիկացման ուղղությամբ ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել Է պատժամիջոցներով ճնշումը Ռուսաստանի վրա, ինչն ԷլեկտրաԷներգիայի, վառելիքի եւ սննդամթերքի գների աճի Է հանգեցրել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել Էր, որ Ռուսաստանի զսպման եւ թուլացման քաղաքականությունն Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն Է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակն Է՝ վատթարացնել միլիոնավոր մարդկանց կյանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ