Մոլդովայի վարչապետի թեկնածու է առաջադրվել երկրի նախագահի խորհրդականը
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ երկրի վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրում անվտանգության և ազգային պաշտպանության ոլորտում իր խորհրդական, ներքին գործերի նախկին նախարար Դորին Ռեչանին:
Մոլդովայի նախագահի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այսօր Նատալյա Գավրիլիցայի կառավարությունը հրաժարական է տվել։ Ես հրամանագիր եմ ստորագրել Դորին Ռեչանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին։ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը նրան իր աջակցությունն է հայտնել», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սանդուն։
Ավելի վաղ, Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հայտարարել էր, որ հրաժարական է տալիս Կառավարության ղեկավարի պաշտոնից: Վարչապետի հետ միասին ինքնին հրաժարական է տալիս նաև ամբողջ կառավարությունը։ Իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Իգոր Գրոսուն նոր կառավարություն ձևավորելու պատրաստակամություն է հայտնել:
Կարծիքներ