«Արարատ-Արմենիայի» երկրպագուները պահանջում են գլխավոր մարզիչ Անատոլի Բայդաչնիի և մի քանի ֆուտբոլիստների հեռացումը

«Արարատ-Արմենիայի» երկրպագուները պահանջում են գլխավոր մարզիչ Անատոլի Բայդաչնիի և մի քանի ֆուտբոլիստների հեռացումը

«Արարատ-Արմենիայի» երկրպագուների ԱԼՖԱ ակումբը հայտարարությամբ է հանդես եկել, որով պահանջում է գլխավոր մարզիչ Անատոլի Բայդաչնիի և մի քանի ֆուտբոլիստների հեռացումը.

«Ի գիտություն բոլոր քննադատողների՝ 3 տարվա մեջ մեր թիմն այնպիսի արդյունքների է հասել, որ թիմեր կան, 30 տարում չեն հասնում։ Ֆուտբոլային տարին դժվար էր բոլորիս համար՝ covid, պատերազմ, բայց ԱԼՖԱ-ն միշտ եղել է ու կլինի թիմի կողքին: Պահանջում ենք անհապաղ հեռացնել մարզչին և մի քանի տուրիստ ֆուտբոլիստների: Վստահում ենք ակումբի ղեկավարությանը և միասին շարժվում դեպի մեր նպատակները։

Սպասում ենք լուրջ համալրումների. մյուս տարի կվերադառնանք ավելի ուժեղ»,- ասվում է ԱԼՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Արարատ-Արմենիան», որը նախորդ տարի հռչակվել էր Հայաստանի չեմպիոն, ավարտված առաջնության վերջին տուրի խաղում   պարտվեց «Ալաշկերտին» ու չկարողացավ տեղ զբաղեցնել եվրագավաթային գոտում:«Արարատ–Արմենիան» 38 միավորով գրավեց 5–րդ տեղը։

Ռուս մասնագետ Անատոլի Բայդաչնին մարտի վերջին է գլխավորել երևանյան ակումբը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում