Մանկական երկաթուղու թունելում թանձր ծխի պատճառը հոսանքի մալուխների հրդեհն է. տեսանյութ

Մանկական երկաթուղու թունելում թանձր ծխի պատճառը հոսանքի մալուխների հրդեհն է. տեսանյութ

Երևանի Մանկական երկաթուղի տանող՝ Արամի փողոցի թունելում թանձր ծխի պատճառը բարձր լարման էլեկտրական հոսանքի մալուխների հրդեհն է:

Այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Արթուր Ոսկանյանը՝մանրամասնելով, որ արդեն հայտնաբերված է հրդեհի օջախը:

«Ահազանգը ստացել ենք մոտ 2 ժամ առաջ: Այրվում է մոտ 30 հատ մալուխ: Հետախուզություն է իրականացվում: Հորեր բացելով, ծխապատ գոտուց արդեն գտել ենք հրդեհի օջախը: Ուժերն ենք վերադասավորում, որ սկսենք մարման աշխատանքները »,-պարզաբանեց Ոսկանյանը՝ հավելելով, որ հավանաբար 6000 վոլտ լարմամբ մալուխները բռնկվել են բարձր լարումից առաջացած ջերմաստիճանից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհաշիջման աշխատանքների նպատակով հոսանքազրկվել է ամբողջ հարակից տարածքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում