Նորոգման աշխատանքներ՝ Ստեփանավան-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման ավտոճանապարհի հատվածում

Նորոգման աշխատանքներ՝ Ստեփանավան-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման ավտոճանապարհի հատվածում

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-34 (Մ-3), Ստեփանավան-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ5+038 հատվածում։   Մոտ 5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու մարզով՝ Ստեփանավան, Ուռուտ, Պրիվոլնոյե բնակավայրերի մոտով։   Արդեն ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։ Նորոգումը կատարում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։   Աշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 140 միլիոն դրամ։ Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից։   Ճանապարհի նորոգումը մեծ նշանակություն ունի երթևեկն անվտանգ և ապահով կազմակերպելու համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում