BMW X5-ը բախվել է քարերին, հողաթմբերին․ վարորդը ավտոմեքենան վարելիս քնել է

BMW X5-ը բախվել է քարերին, հողաթմբերին․ վարորդը ավտոմեքենան վարելիս քնել է

Հունիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Ա․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 27 կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և մոտ 150 մետր առաջ ընթանալով՝ բախվել քարերին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների, որը պարեկներին հայտնել է վարորդը, վթարի պատճառը եղել է ավտոմեքենան վարելիս քնելը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում