Շուրջ 12 մլն դրամ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների տրամադրման համար

Շուրջ 12 մլն դրամ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների տրամադրման համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով տնային խնամքի ծառայություններ տրամադրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։  

Այս նպատակով պետական բյուջեից 2022 թ․ համար հատկացվել է շուրջ 12 մլն դրամ։

Տրամադրվող ծառայություններն ուղղված են խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամքի ու սպասարկման կազմակերպմանը։ Դրանք տրամադրվում են անձի բնակության վայրում՝ գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան:

Տնային խնամքը ներառում է՝

սոցիալական խորհրդատվության տրամադրում շահառուին և նրա ընտանիքին.

հոգեբույժի պարբերական հսկողություն և խորհրդատվություն.

շահառուի սոցիալական ներառմանն ու համայնքային կյանքին մասնակցությանն ուղղված միջոցառումների իրականացում.

հոգեբանական օգնություն.

բժշկական օգնության կազմակերպում, այդ թվում՝ աջակցություն դեղերի ստացման գործընթացում.

շահառուի շահերի, իրավունքների պաշտպանություն և իրավական խորհրդատվության տրամադրում.

կենցաղային սպասարկում.

շահառուի սոցիալական կարողությունների և հմտությունների զարգացում, ինքնուրույն կենցաղավարման հմտությունների ուսուցանում. 

աշխատանքային թերապիա, արտթերապիա՝ շահառուի ցանկությամբ և այլն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում