Նմանատիպ ագրեսիաները դեռ շարունակվելու են, և իրար հետ պետք է ստեղծենք լիարժեք և արդյունավետ պայքարի մեխանիզմներ. Վիլեն Գաբրիելյան

Նմանատիպ ագրեսիաները դեռ շարունակվելու են, և իրար հետ պետք է ստեղծենք լիարժեք և արդյունավետ պայքարի մեխանիզմներ. Վիլեն Գաբրիելյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ցավակցություններս մեր զոհված մարտիկների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մեր վիրավորներին:
Զինված ուժերի բոլոր մարտիկներին՝ ուժ և տոկունություն։ Նմանատիպ ագրեսիաները դեռ շարունակվելու են, և իրար հետ պետք է ստեղծենք լիարժեք և արդյունավետ պայքարի մեխանիզմներ:
Սենց իրավիճակներում ինձ համար հստակ սկզբունք կա՝ չտրվել սադրանքներին ու էմոցիաներին, մնալ զգոն, հավասարակշիռ, սառնասիրտ, այդ նույն սկզբունքը պահպանելով, սակայն ասեմ, որ, չզարմանալով, թե ինչ է տեղի ունենում համացանցային տիրույթում, տեղեկացնում եմ, որ բավականին երկար ժամանակ մտորում եմ «ռազմական ցենզուրայի մասին» օրենք մշակելու վերաբերյալ, բայց վերջին պահին միշտ ինչ-որ փաստարկ հետ է պահել այս մտքից:
Այսօր վերջնականապես համոզվել եմ, որ այս բովանդակությամբ օրենքն ուղղակի կենսական անհրաժեշտություն է, և վաղվանից կիրագործեմ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու ինստիտուցիոնալ քայլեր:
Պինդ և տոկուն եղեք:
Շնորհակալություն ուշադրության համար:
Հարգաքով՝
ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Վիլեն Գաբրիելյան»

Հետևեք մեզ նաև Տելեգրամում