Ռուսաստանը սննդի դիմաց պատրաստվում է զենք գնել Հյուսիսային Կորեայից
«Ռուսաստանը պատվիրակություն է ուղարկում Հյուսիսային Կորեա՝ զենքի դիմաց սնունդ առաջարկելու համար». հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության գրասենյակի խոսնակ Ջոն Քիրբին։ Քիրբին ասել է, որ Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև զենքի մատակարարման ցանկացած գործարք կխախտի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը:
ԱՄՆ-ն ավելի վաղ մեղադրել էր Հյուսիսային Կորեային Ուկրաինայում ռուս զինվորականներին և ռուս վարձկանների «Վագներ» խմբին զենք մատակարարելու մեջ։ Փհենյանն ավելի վաղ հերքել էր այդ պնդումները։
Կարծիքներ