Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 900-ը
Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվածության 8 նոր դեպք, և նրանց ընդհանուր թիվը կազմել է 906: Այս մասին հաղորդվում է StopCov կայքում:
Այսօրվա դրությամբ ապաքինվածների թիվը կազմում է 755, մահացել է 14 պացիենտ: Տվյալ ժամանակամիջոցում կարանտինի մեջ է գտնվում 2 710 մարդ, իսկ ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ է 269-ը:
Վրաստանի երեք քաղաքացիներ բուժման են տեղափոխվել այլ երկրներից:
Կարծիքներ